Փետրվարի 17-ին երկօրյա այցով Սերբիա էր ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում հանդիպել են Զաքիր Հասանովն ու իր սերբ պաշտոնակից Նեբոյշի Ռոդիչը ՝ քննարկելով ռազմական համագործակցության հեռանկարները։
Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում շեշտել է. -Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն Սերբիայի տարածքում անցկացվող Viking 14 և Platinum Wolf 14 զորավարժությունների։
Ի պատասխան` Զ. Հասանովը նշել է, որ շատ է կարևորում պետությունների միջև ռազմական համագործակցությունը և եզրափակեց` «Սերբիան և Ադրբեջանը ունեն նույնանման տարածքային խնդիրներ ` Սերբիան- Կոսովո, Ադրբեջանը-Լեռնային Ղարաբաղ»,- գրում է vesti.az կայքը` հղում անելով սերբիական «ՌՏՍ» հեռուստառադիո ընկերությանը:
Փաստորեն` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համեմատել է ԼՂՀ-ն անկախ Կոսովոյի հետ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը ընդունել է, որ` Կոսովոյի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Մինչև 2012 թ. դեկտեմբերի 24-ը Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թիվը հասել է 98-ի, որը փաստացի ՄԱԿ-ի անդամ երկրների կեսից ավելին է:
Զարմանալին այն է, որ մեզ հասանելի ադրբեջանական բոլոր լրատվամիջողները ֆիլտրել են տեղեկատվությունը, բացի vesti.az կայքից, որը իր կարծիքով «սենսացիոն» բառակապակցություն է տվել մամուլին:
Հավելենք, որ օրերս yerenannews.am-ը գրել էր լատվիական դասագրքում ԼՂՀ-ն որպես առանձին պետություն ներկայացնելու փաստի վերաբերյալ: Այժմ էլ նրանք ներկայացնում են, որ զրուցել են գրքի հեղինակի հետ և հերքում` մեջ բերելով տարբեր քարտեզագրական փաստեր, բայց այն ինչ տպված է գրքում` չես կարող փոխել:
Դավիթ Սոֆիյան