«Իրատես de facto» թերթը գրում է. «Գյումրիի մեր աղբյուրները մեզ են փոխանցել մի ուշագրավ փաստաթուղթ, որը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է: Բնականաբար, ուշագրավը ոչ թե դիմումն է, այլ թե ով է ցանկացել հանրապետական դառնալ:
Պարզվում է, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դեռ պատգամավոր եղած ժամանակ, ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել:
Ու հիմա հարց է ծագում` ինչո՞ւ է ՀՀԿ-ն մերժել կուսակցական «փառավոր» ուղի անցած ներկայիս քաղաքապետին ու «նետել» ԲՀԿ-ի գիրկը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: