Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ում տեղի է ունենում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը: Իր խոսքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել էր, որ դատվածություն ունեցող մարդը չի կարող զբաղեցնել ոլորտի պետական պաշտոններ:
Այս փաստի հետ կապված հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հարցը հետևյալում էր.
«Ենթադրենք մեկը «ղալաթ» անելու համարձակություն է ունեցել, պահանջել է ձեր հրաժարականը, հետո դատապարտվել է, բայց մի որոշ ժամանակ հետո դատվածությունը հանվել է, նա չի՞ կարող զբաղեցնել այդպիսի պաշտոններ»:
Ի պատասխան Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ ոչ ոք «ղալաթ» անելու համար չի դատապարտվում:
«Ղալաթ անելը դա ուղղակի սխալ անելն է, նայած թե ինչ ղալաթ, մեծ ու փոքր», - նշեց նա, հավելելով, որ եթե ինքը մի անգամ դատվել է, էլ չի կարող այդպիսի պաշտոններ զբաղեցնել: