Կիևում ավարտվել են երկրում տիրող քաղաքական ճգնաժամի շուրջ բանակցությունները:
Բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ընդդիմության առաջնորդները, Եվրոպական միության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները: Կողմերը ճգնաժամի կարգավորման համաձայնագրի նախաստորագրման մասին համաձայնության են եկել: Այդ մասին նշվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
«Ավարտվեցին երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները` մասնակցությամբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների, Եվրոպական Միության եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների:
Կողմերը համաձայնեցին ճգնաժամի կարգավորման շուրջ Համաձայանգրի նախաստորագրման մասին: Փաստաթղթի ստորագրումը ակնկալվում է այսօր 12:00-ին Ուկրաինայի նախագահի նստավարում»,-ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնի է դեռ կեսգիշերից, համաձայնագիրը նախատեսում է 10-օրյա ժամանակահատվածում Ուկրաինայի նոր կառավարությասն կազմավորում, մինչեւ ամառ Սահմանադրության փոփոխություններ եւ նախագահի լիազորությունների էական կրճատում ի նպաստ խորհրդարանի, վերջապես մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայում: