Ոստիկանության Նոր Նորքի բաժնում փետրվարի 11-ին՝ ժամը 09.00-ին,հաղորդում է ստացվել, որ «Օրանժ» ՓԲԸ սպասարկման սրահից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 20.10-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 08.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևանի Գայի պողոտայում գործող, նշված ընկերության սպասարկման սրահի մենեջերի առանձնասենյակի տանիքը քանդելով, առաստաղը հանելով, մտել են ներս և գողացել 720.000 դրամ, տարբեր տեսակի 7 բջջային հեռախոսներ` պատճառելով 1.270.000 դրամի նյութական վնաս:


