Այսօր խորհրդարանում տեղի էր ունենում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կրթության և գիտության նախարարությունից պետք է նիստին ներկա լիներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սակայն փոխնախարարն էր: Նիստի ընթացքում իր հարցն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Աշոտյանն է նշված, բայց նա չկա: Վերջինիս հարցն ընդհատեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով ցանկանում էր պատասխանել հարցին, սակայն Փաշինյանը նշեց, որ չի վերջացրել հարցը, սակայն, այնուամենայնիվ նա պատասխանեց, նշելով, որ ԿԳ նախարարը գործուղման է:

«Թող Աշոտյանը գար, նոր այս հարցը քննարկեինք, արդեն յոթ ութ ամիս անցել է փաստաթղթից: Ասենք Արմեն Աշոտյանն ասում է, որ Տարոն Մարգարյանն իր ընկերն է, բայց ոչ Տարոն Մարգարյանն է գալիս ոչ ինքը: Ես կրկին կոչ եմ անում, որ ներկայացնեն այն մարդիկ, ովքեր նշված են համաձայնագրում որպես ներկայացուցիչ», - նշեց նա: