Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախաձեռնում է վաղաժամ նախագահական ընտրություններ: Այս մասին նշված է այսօր նրա տարածած հայտարարության մեջ, հայտնում է ZN.UA-ն:
Հայտարարության տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Բացի այդ, նախագահը նախաձեռնել է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելը, որը լիազորությունների վերաբաշխում է կատարում հօգուտ խորհրդարանական հանրապետության:
Յանուկովիչը կոչ է արել ձևավորել նոր կառավարություն, որը կվայելի ազգային վստահություն: Իր այս հայտարարությամբ Յանուկովիչը փաստացիորեն պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ընդդիմության, ԵՄ-ի ու ՌԴ-ի դեսպանների հետ բանակցություններում ձեռք բերված կետերը: