Ինչպես հաղորդում է military.com կայքը այս ատրճանակը արդեն հանվել է վաճառքի Կալիֆորնիա նահանգի զենքի խանութներում: 

IP1 խելացի համակարգը ստեղծվել է գերմանացի զենք մշակող Armatix Gmbh ընկերության կողմից, և աշխատում է ձեռքի ժամացույցի հետ համակցված:

Կրակելու համար երբ հրաձիգը վերցնում է ձեռքի մեջ ատրճանակի բռնակը զենքը ուղարկում է ազդանշան ժամացույցին, երբ ժամացույցը հասանելի է` ազդանշանը հետ է գալիս և ատրճանակի հետնամասում կանաչ լույս է վառվում: Այլ պարագայում ապահովիչը չի բացվում և կրակը անհնար է դառնում:

Ատրճանակը արժեքը $ 1399 է, իսկ ժամացույցը արժե $ 399:

Դավիթ Սոֆիյան