Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ ԿԻևից գնացել է Խարկով, այս լուրը ZN.UA-ի հետ զրույցում հաստատել էր ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը: Չնայած դրան, Խարկովի օդանավակայանը հերքում է դա, նշելով, որ Յանուկովիչի ինքնաթիռը Խարկով չի եկել:
Ամերիկացի պաշտոնյան մտածում է , թե Յանուկովիչը կարող էր «փախնել» Կիևից, և դա նման դեպքերում տարօրինակ չէ:
Միաժամանակ, նույն կայքը հայտնում է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման մասին համաձայնագիրը նախատեսում է վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնել 2014 թվականի դեկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը:
Նա հավելել է, որ փաստաթուղթը նախատեսում է 10 օրվա ընթացքում Գերագույն ռադայում ստեղծել կոալիցիա և նշանակել նոր, կոլաիցիոն կառավարության կազմ: