Փետրվարի 25-ին` ժամը 15.00-ին, կկայանա «Էմանացիա» խորագրով քանդակների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են 5 երիտասարդ քանդակագործ. Աշոտ Գևորգյան, Գեղամ Աբրահամյան, Սարգիս Բաբայան, Գևորգ Թադևոսյան, Արգիշտի Հարությունյան:

Վերջիններիս աշխատանքներն իրարից բոլորովին տարբեր են, սակայն ունեն ընդհանրություններ, որոնք թույլ են տալիս արվեստագետների աշխատանքները ցուցադրել մեկ ընդհանուր խորագրի ներքո: Դրանք են` մթության, խավարի մեջ լուսավոր մտքի ծնունդ, լույսը` որպես բացահայտող, ստեղծագործության ներքին էությունն արտահայտող տարր:

Լույսի անդրադարձի շնորհիվ դիտողը պատկերը յուրովի է ընկալում, մեկնաբանում: Ստվերը կամ մութը մենք դիտարկում ենք մարդու կողմից դեռ չբացահայտված, չլուսավորված բնույթի մի երեւույթ: Այս ցուցահանդեսում մութը, ստվերը զուգադրվում է անորոշության հետ, որի ներսում տեղակայված լույսի հատընտիր դիրքերի շնորհիվ, կարծես առաջանում, ծնվում, երևան են գալիս քանդակները: Այս իմաստով ցուցահանդեսի էքսպոզիցիան կարեւոր դեր է խաղում ներկայացվող աշխատանքները ոչ միայն սոսկ տեսնելու, ինչպես նաեւ գրագիտության, այլեւ ներսուզման ու ստեղծագործություններն զգալու իմաստով:

Լույսի ու ստվերի սահմանակետի քանդակները տեսնելու համար սիրով հրավիրում ենք բոլորին Նկարիչների միություն փետրվարի 25-ին` 15.00: