ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ  Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Կուբան» մարզադաշտի տոմսարկղերից՝ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի առկայությամբ (ՀՀ անձնագիր):

Տոմսերի վաճառքը կիրականացվի մարտի 4-ին՝ 11:00-ից մինչև 19:00 և մարտի 5-ին՝ 11:00-ից մինչև խաղի սկիզբը՝ 18:00: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի վեցերորդ սեկցիան:

Հիշեցնենք, որ  մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: