Հայաստանում տեղակայված ռուսական բազան պաշտպանել է, պաշտպանում է ու պաշտպանելու է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների շահերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում տեղակայված 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին փետրվարի 22-ին կայացած տոնական միջոցառման ընթացքում փետրվարի 23-ին Հայրենիքի Պաշտպանի օրվան ընդառաջ:

Գնդապետը նշել է եղբայրական ժողովուրդներին կապող հարաբերությունների մասին, որոնց բազմաթիվ օրինակներ կան: «Մեծ հայրենական պատերազմը հատուկ տեղ գրավում: Խորհրդային ժողովուրդը զանգվածային հերոսություն ու հավատ առ հաղթանակ ցուցադրեց»,- ընդգծել է 102-րդ բազայի հրամանատարը:

Ինչպես վստահեցրել է Անդրեյ Ռուզինսկին, ռուսական բազան պատվով է կատարում Ռուսաստանի ու նրա դաշնակիցների շահերի պաշտպանության առաջադրանքը, նա պաշտպանել է, պաշտպանում է ու պաշտպանելու է ՌԴ ու նրա դաշնակիցների շահերը: «Խաղաղ երկինք գլխավերեւում»,- եզրափակել է գնդապետը: