Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել Խարկովի գաղութից: Այս մասին րոպեներ առաջ հաղորդել է Associated Press-ը` վկայակոչելով Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Լիսովային:
Նշենք. որ Ուկրաինայի Գերագույն ռադան նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատելու որոշում էր ընդունել:Որոշմանը գրանցված 331 ժողովրդական պատգամավորներից 322-ը կողմ են քվեարկել։