Մադրիդի «Աթլետիկոյի» կայքում փետրվարի 22-ին հայտնվել էր տեղեկություն, թե «Օսասունայի» եւ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում «Աթլետիկոն» հանդես է գալու սեւ թեւկապներով՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոչված «Խոջալուի ջարդեր» օրվա կապակցությամբ: Ինչի մասին yerevannews.am-ը տեղեկացրեց նախօրյակին:
Այդ տեղեկությունը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանում, այն համեմատվեց Հունգարիայի վաճառված կառավարության հետ և կոչեր արվեցին բոյկոտելու այդ թիմը:
Հարյուրավոր հայեր նամակներ ուղարկեցին «Աթլետիկոյին»՝ պահանջելով չքաղաքականացնել ֆուտբոլը:
Փետրվարի 23-ին մադրիդյան թիմի պաշտոնական կայքից հեռացվել է Խոջալուի մասին գրառումը: