Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նիստը մեկնարկել է: Հարցերի և առաջարկությունների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի դեպքերի ընթացքում զոհվածների հիշատակը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդառաջ գնաց առաջարկին, ինչից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն առարկեց, թե այդ դեպքում ինչու չէր առաջարկվում հարգել Սիրիայի դեպքերի պատճառով զոհվածների հիշատակը:

«Պետք չէ, սիրուն դեմքով վատ բաներ անել»,-իր խոսքում ասաց Մարգարիտ Եսայանը:

Իսկ արդեն հանրապետական պատգամավոր Արտաշես Գեղամյանը նշեց, որ պետք չէ Ուկրաինայի դեպքերը դարձնել սեփական ճղճիմ ցանկություններն արտահայտելու միջոց: