Ցանկացած մարդ իրավունք ունի վրդովվելու, բայց ղալաթ բառը վիրավորանք չէ։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հասցեագրված «ղալաթ ես անում, չաթլախ» արտահայտությունը։

«Խորհուրդ կտայի եւ լրագրողներին, եւ հասարակությանը Թումանյանի ««Մի կաթիլ մեղրը» կարդալ եւ այդ ճանապարհով չգնալ»,- ասաց Գ. Սահակյանը՝ նշելով, որ Հանրապետականը դատապարտող ուժ չէ, ավելի շատ զսպող ուժ է։

Հարցին, թե ի՞նչ է, ըստ Սահակյանի, նշանակում «ղալաթ» բառը, պատգամավորն ասաց. «Եթե մի կողմը վիրավորվում է, ապա դա վիրավորանք է։ Ես նման բառեր չեն կիրառում, իմ լեքսիկոնում նման բառ չկա»։

Հիշեցնենք, որ  Արմեն Ռուստամյանը խորհրդարանում մեկնաբանելով Հրայր Թովմասյանին ասել էր «ղալաթ ես անում չաթլախ», իսկ ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել, թե  դա որպես վիրավորանք չի օգտագործել: