Դավիթ Հարությունյանի՝ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ներկայացնելու ընթացքում հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ նիստերը պետք է անցկացվեն փակ ընթացակարգով՝ հետագա քաղաքական շահարկումները բացառելու համար: Այս հայտարարությունը տարակարծությունների տեղիք տվեց պատգամավորներից մի քանիսի մոտ:
«Մենք ցանկություն ունենք, որ հանձնաժողովի աշխատանքները լինեն դռնփակ: Ինչպես ասացի սա զգայուն հարց է, և պետք չէ, որ այն քաղաքական դեդատների արդյունք լինի», – պարզաբանել էր նա:
Հանձնաժողովի վերաբերյալ առաջարկությունների ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց նիստերն անցկացնել բաց ընթացակարգով և միայն ընդհանուր համաձայնության և կոնկրետ հարցերի դեպքում անցկանցնել այն դռնփակ, իսկ մյուս դեպքերում բաց:
Ի պատասխան Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ նպատակահարմար չի համարում դռնբաց անցկացնել և նշեց, որ լրագրողների առկայության դեպքում հարցերի քննարկումն իր հունով չի գնա:
Նույն հարցին անդրադարձավ նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով առաջարկեց նիստերը սկսել դռնփակ, որոշել թե ինչպես
շարունակել և դռնբաց որոշելու դեպքում հրավիրել լրագրողների: Վերջինիս առաջարկը կարծես թե Դավիթ Հարությունյանի սրտով էր: