Հայաստանն ու Ռուսաստանը վերանայել են 2000 թվականին կնքած  երկկողմանի առանց վիզայի մուտքի  մասին պայմանագիրը:

Ինչպես հայտնի է դարձել ИА РЕX-ին, որոշում է ընդունվել փոփոխություն կատարել 4-րդ կետում և թույլատրել Հայաստանի քաղաքացիներին գտնվել Ռուսաստանում 180 օրվա ընթացքում 150 օր՝ նախկին 90--ի փոխարեն:

Հիշեցնենք, որ նախկին կանոնների համաձայն,  օտարազգի քաղաքացիները իրավունք են ունեցել առանց աշխատանքի թույլտվության, պատենտի կամ ապրելու ժամանակավոր թույլտվության 180 օրից մնալ ՌԴ տարածքում 90 օր: Դա նշանակում էր, որ ապրելով Ռուսաստանում 90 օր՝ Ռուսաստան վերադառնալ կարելի էր միայն 90 օր անց:

Այս արձանագրությունն այժմ հաստատվում է Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններում: