ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը երեկ մանրամասն ծանոթացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և տեսել է լուրջ մտահոգություններ: Այս մասին նա նշեց այսօր կայացած ասուլիսի ընթացքում:
«Սա մեսսիջ է և, ինքը ուղղակի զգտուշացնում է զգոն և զգույշ լինել», - պարզաբանեց պատգամավորը:
Նույն հարցին անդրադարձավ նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նշեց, որ որպես երկրորդ նախագահ Քոչարյանը կարող էր ավելի վաղ արտահայտվեր:
«Նա քաղաքականության մեջ կշիռ ունեցող անձ է: Եթե նա դեմ էր, պետք է կտրուկ արտահայտվեր, եթե կողմ՝ լռեր: Փաստորեն նա լռեց», - նշեց նա:
Ազգագրագետի խոսքերով, նա կարող էր իր մտահոգությունները հայտնել նաև որպես սովորական քաղաքացի:
«Սակայն դուրս է գալիս, որ նա ուզում է ասել՝ բա որ ասում էի», - նշեց նա: