Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է. 

«Քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվողները գիտեն, որ բոլոր ժամանակների քաղաքական գործիչներն ունեն հայտնի ցիտատներ և աֆորիզմներ, որոնք վաղուց արդեն դասագրքային են դարձել։ Բերեմ մի քանի օրինակներ

Չերչիլ. «Խելացի մարդը բոլոր սխալները ինքը չի անում, նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին:»

Նապոլեոն Բոնապարտ. «Պետական գործիչի սիրտր պետք է գտնվի սեփական գլխում:»
Черномырдин. «Какую партию ни возьмемся строить – все у нас КПСС получается (про "Единую Россию")»

Օտտո ֆոն Բիսմարկ. «Հիմարությունը Աստծո պարգև է, բայց չի կարելի այն չարաշահել»

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց չգիտեմ ինչու ուզեցի սահմանափակվել Բիսմարկի հենց այս ֆրազով, որովհետև պատկերացրեցի թե ինչ աֆորիզմներ են թողնելու սերունդներին ժամանակակից հայ քաղաքական գործիչները

Եվ այսպես ինչ են սովորելու մի քանի տարի հետո քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողները

ՍԻԿՏԻՐ
ՂԱԼԱԹ
ՉԱԹԼԱԽ
ՄՈՍԿԱ
ԱԶԻԶ ՋԱՆ
ԷԿԵԼ ԵՍ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԻ
ԷԳ ԱՐՅՈՒԾ
ԷԺԱՆՈՎ ԲՐՈԿԵՐ
ՎԱՐԴԱՆԻԿ, ԼԻՍԿԱ, ՄՈՒԿ, ՇՄԱՅՍ, ԼՖԻԿ, ՔՈՒՅՐԻԿ…»

 

Կարդացեք նաև՝ Ղալաթ ես անում, չաթլախ. Ռուստամյանը՝ Թովմասյանին

Արմեն Ռուստամյանը՝ չաթլախ բառի նշանակության մասին

Հրայր Թովմասյանը՝ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին