ԱԺ ԲՀԿ խմբակցությանը չի հետաքրքրում, թե իսկապես ինչ հետին պլաններ ունեն ՀՀԿ-ը ու ՕԵԿ-ը՝ փորձելով ստեղծել գազի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Սոցիոլոգիական հարցում անցկացնել հասկանալու համար, որ ձեր նպատակը դա չէ, հարկավոր չէ, հակառակ դեպքում դուք Հայաստանի հանրապետությունը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան կլուբը»:
Զոհրաբյանի խոսքով՝ ոչ իշխանական խմբակցությունների պատգմավորներին պիտի հետաքրքրի իրենց նպատակներն ու ցանկությունները:
«Ոչ մեկը չի կաշկանդելու խմբակցության անդամին անել համապատասխան հայտարարություն, իր վերաբերմունքն արտահայտել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Մեզ համար սկզբունքային էր ժամկետը, քանի որ դա կրքերը լռեցնելու ու ժամանակ շահելու համար է», - նշեց նա: