Այս պահին ԱԺ-ում քննարկվում է  ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի ներկայացրած ««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը  նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց, թե ՀՀ վարչապետի եղբայրը ինչ կապ ունի Նաիրիտի հետ և արդյոք կարելի է համարել, որ կառավարությունը անգործություն է  ցուցաբերել:

Ի պատասխան Մինասյանը նախ նշեց, որ «Նաիրիտի պատճառված վնասը փորձագետների ուսումնասիրությունների համաձայն տատանվում է 200-400 մլն դոլարի շրջանակներում:

«Վարչապետի եղբոր կապն այս գործարանի հետ այն է, որ  նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, բայց ուղղակի կապ Նաիրիտի հասցրած այս վնասի հետ, չեմ կարող հաստատել կամ հերքել: Դա կպարզվի այս հանձնաժողովի գործունեության ընթացքում», - նշեց նա: