ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ, որտեղ անդրադարձավ ՀՅԴ-ականանների՝ Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Անդրադառնալով բոլոր պատգամավորների ելույթներին, նա նշեց, թե «ոնց որ բարձր գոռալու մրցույթ լինի» և հանդուրժողականության կոչ արեց իր բոլոր գործընկերներին:

«Ես եմ դեմ եղել, որ մտնի քառօրյա, որովհետ 131 պատգամավոր կա և կարող են հարց ուղղել, թե ինչի այս մի հարցը հարցը չի քննարկվում: Մենք ոչ մի բան չունենք կոծկելու , թաղելու և մենք ոչ մեկի հետ չունենք պայման», - նշեց նա, մեջբերելով ընդդիմադիր պատգամավորների որակումները:

Նա նշեց, որ իրենց պետք չէ սիրել, իրենց պետք է հարգել, համագործակցել իրենց հետ:
«Ես արդեն խոստացել եմ, որ ստեղծելու եմ հնարավորություն, որ այս հարցը ևս կքննարկվի ԱԺ-ում: Մենք չենք կարող հանձնաժողովներ ստեղծել և տապալել խորհրդարանը: Դուք ասացիք, որ մինչև աշուն կսպասեք, ես խոստանում եմ, որ այդ ժամանակ կքննարկենք», - նշեց նա:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ հարիր չէ ամբիոնից ամեն րոպե վարչապետի անունը բարձրաձայնել: «Հարիր չէ փնովել, վարչապետի եղբայրը, վարչապետը», - նշեց նա: