Այսօր ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն էր քննարկվում, որի  ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը խոսեց այն մասին, որ «Նաիրիտը» գնահատվել է 40 մլն դոլար և ասաց, որ եթե Տիգրան Սարգսյանը այդ տարածքում վարդ ցանի, մեկ տարում կհանի այդ 40 մլն դոլարը.

«Էլ չեմ ասում, որ կարող է կողքից վարունգ ու պոմիդոր ցանել», - նշեց նա:

Ըստ Արամ Մանուկյանի, միայն «Նաիրիտ»-ի տարածքն ավելին արժե, քան 40 մլն դոլարը:

«Ամբողջ փաստաթուղթը նայում եմ ՝ծայրից ծայր օֆշոր ա, վարկեր ա, պարտքեր ա, խոստումներ ա ներդրումներ անելու մասին և արդյունքում ոչինչ: 15 տարի այս իշխանությունը «Նաիրիտի» համար ծրագիր է գրում, ու պռավալա տալիս, ձախողումա ծայրից ծայր: Ձև եք գտնում՝ թուլացնեք, պարտքեր կուտակեք ու ջրի գնով տանք ուրիշին, ախր ուրիշի գույքին էլ էսպես չի կարելի վարվել, սա թշնամական վերաբերմունք է մեր ունեցվածքին: Քիմիա գործարանը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 6 անգամ բացում են արել, էս ա»:

Վերջում ՀԱԿ պատգամավորը նշեց, որ վարչապետը և Արմեն Մովսիսյանն այնքան բան են արել, որ նրանց վրա արդեն կարելի է 100 հոդված դնել: