Ասում եք մենք լավ բան ենք անում, ինչի չեք գալիս, եկեք համոզվեք, որ լավ բան ենք անում, մենք ասում ենք, ձեզ չենք հավատում, բայց քանի որ դուք ուզում եք լավ բան անել, մենք գալիս ենք ձեր հետ: Հիմա այս հարցը այստեղ է: Մենք ասում ենք լավ բան ենք անում, մի հավատացեք, բայց եկեք համոզվեք լավ բան ենք անում, թե չէ: Ինչի չեք գալիս չեմ հասկանում, որն է տրամաբանությունը, նա ասել հա ճիշտ է, սա՝ չէ:

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի մասին:

Նշենք, որ խորհրդարանի մեծամասնությունը դեմ է հանձնաժողովի ստեղծմանը և այս պահին ԱԺ-ում թեժ քննարկում է ստեղծվել ԱԺ-ում:

«Եթե որևէ մեկին թվում է, թե «Նաիրիտի» հարցը այդքան կարևոր հարց չի, չարաչար սխալվում է: Հազարավոր փաստարկներ կան, թե «Նաիրիտը» ինչ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության մեջ: Հանձնաժողովը ստեղծված է նրա համար, որ միասին ուսումնաիրենք, բացահայտենք բոլոր խնդիրները: Է՞ս չեք ուզում անել, ինչի եք թաքնվում ձեր պատի ետևում: Սա է խնդիրը, վատ բան հաստատ չենք ուզում անել: Եթե կարծում եք, որ հրապարակայնությունը խանգարում է, ապա պետք է ասեմ, որ այն մենակ մութ գործերին է խանգարում»,-ասաց Արմեն Ռուստամյանը: