Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվում է «Նաիրիտի» հարցը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ առաջարկը:

Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը իր ելությում ասաց. «Յան տվեք, մեր խմբակցությանը քաղաքական շահարկումը չի վերաբերում: Մոռացեք, մենք քաղաքական շահարկում անող չենք: Մեր նպատակը՝ տեսնել ինչ անել, որ գործարանն աշխատի, մի փորձեք մեզ ուրիշ տեղ տանել»:

Այս ելույթին ի պատասխան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ասաց. «Դուք յան տվեք, հա՞... Ի՞նչն է ձեր անհանգստության պատճառը: Շատ ընենց կոտորված եք Հայաստանի Հանրապետությամբ, մի քիչ քիչ մոնոպոլ ճյուղեր վերցնեիք: Օրվա կեսը մեր հետ համաձայն էիք, հիմա քննադատում եք, խոսելուց էլ մի քիչ շատ շունչ քաշեք: Ի՞նչ եք անելու՝ օֆշորից նյութե՞ր եք բերելու, չէ՞ որ նորից իրավապահներն են բերելու»:

Վարդան Այվազյանը հայտնեց, որ իշխանություններն էլ են մտածում «Նաիրիտ»-ի ու նրա աշխատակիցների վիճակի մասին: Պարզապես, հիմա ժամանակը չէ, որ ստեղծվի հանձնաժողով, որովհետև «Նաիրիտ»-ի հետ կապված ներկայումս գործընթացներ են գնում, որոնց պետք չէ խանգարել: