«Հրապարակ» թերթը գրում է. «Թերեւս Հովիկ Աբրահամյանի մականունը սխալ են ընտրել. Նա այնքան հաճախ է ԱԺ ամբիոնից հանդուրժողականության, իրար հարգելու կոչեր անում, որ նրան արժեր «Լեոպոլդ կատվի» հետ համեմատել, ով պարբերաբար կոչ է անում. «Ребята, давайте жить дружно»։ Երեկ նա անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի «թասիբին» է կանգնել, ասելով. «Հարիր չէ այս ամբիոնից ամեն րոպե երկրի վարչապետի անունը հնչեցնել, մեղադրել այս կամ այն գործերի մեջ:

Եթե կան նման խնդիրներ, դիմել ենք, փորձել ենք ուսումնասիրել, վերհանել, եթե կան խնդիրներ, պատասխանատվության ենթարկենք: Ամեն անգամ ոչ մեկդ ջանք չեք խնայում, որ երկրի վարչապետին փնովեք, վարչապետի եղբայրը, վարչապետը»։
Առիթը եղել է «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողովի ստեղծումը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում