ԱԺ-ն չընդունեց  «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ–ի նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկել էր ստեղծել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Հանձնաժողովի ձևավորման առաջարկը մերժվեց՝ 44 կողմ, 55 դեմ, 1 ձեռնպահ ձայնով։