Այսօր խորհրդարանում ԿԳ նախարար,ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ օրեր առաջ ԱԺում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արած արտահայտությանն ու իր որակմանը ֆեյսբուքյան ցանցում:
Նախ Աշոտյանը նշեց, որ ամեն ինչ գնահատում է օբյեկտիվորեն և նույն կերպ է արտահայտվել ՀՅԴ ղեկավարի արտահայտությանը:
«Խորհրդարանում նստած էին կանայք և այդպիսի բառեր օգտագործելը ճիշտ չէր», - նշեց նա:
Անդրադառնալով այն փաստին, որ հանրապետական պատգամավորների մոտ այդպիսի «պոռթկումներ» ավելի հաճախ են լինում, նա նշեց, որ այսպիսի որակի արտահայտություն խորհրդարանում առաջին անգամ էր հնչում:
«Նույնիսկ իմ պատգամավոր եղած ժամանակ նման բան չի եղել», - նշեց նա, ինչին ի պատասխան լրագրողները հիշեցրեցին հենց այդ տարիներին Առաքել Մովսիսյանի (Շմայս) արած արտահայտությունը, ինչին ի պատասխան Աշոտյանը նշեց, որ դրա համար ինքն ու Շարմազանովը ներողություն խնդրել են և նույնը կոչ արեց ՀՅԴ –ին:
Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք այդ դեպքերից հետո աճել է Մալխասյանց բառարանի պահանջարկը, նա դրական պատասխան տվեց և հավելեց, որ ինքն էլ մանկության տարիներին օգտագործած բառերում փորձում է նոր իմաստներ գտնել:
Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում