Խորհրդարանում լրագրողներն Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեցին պարզաբանում ստանալ օրեր առաջ ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանի արած եթե ասենք «ղալաթ ես անում՝ չաթլախ» արտահայտության վերաբերյալ:

Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ իր մամուլի քարտուղարն արդեն պատասխանել է և հավելեց, որ Ռուստամյանին կպատասխանի միայն այն դեպքում, երբ վերջինս հանի «եթե» արտահայտությունը:

«Եթե նա կոնկրետ ինձ դիմի, համարժեք պատասխան կստանա», - նշեց նա:
Այն դիտարկմանը, թե նա վիրավորել է հիսուն երեք պատգամավորի, կամ թե չի պատրաստվում ներողություն խնդրել, արդարադատության նախարարը չարձագանքեց:


Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում