Վեց տարի առաջ տասը քաղաքացիներ զոհվեցին Մարտի մեկի դեպքերի պատճառով:

Նրանք գնդակահարվեցին Երևան քաղաքի կենտրոնում: Այսօր Աժ-ում այսպես սկսեց իր ելույթը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով, այն հարցը, թե ովքե՞ր են մարտի մեկի սպանության պատվիրատուներն ու կատարողները, մինչ օրս չի պարզել նույնիսկ նախաքննությունը:

«Բայց կան հարակից փաստեր, որոնք հնարավորություն են տալիս կռահումներ անել:
Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չբարեհաճեցին անգամ սգո օր հայտարարել մարտյան օրերին , իսկ նրանց կողմից ուղղորդվող քննությունը եզրակացրել է, որ այդ զոհված անձինք հանցագործություն էին կատարել մահացու վնասվածք ստանալու պահին: Սա մի փաստ է, որը թույլ է տալիս եզրակացնել, որ հենց Քոչարյան-Սարգսյան զույգն է պատասխանատվություն կրում մարտի մեկի սպանդի համար», - հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքերով, սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրահանգով:

«Ապա ինչպես դա չի կարող սգո օր համարվել,: Սա կարող է անել այն, ով ցավ չի զգում դրա համար: Իսկ դրա համար ցավ չի զգում միայն մարդասպանը», - նշեց նա: