ԱԺ-ում շարունակվում է քննարկել Մարտի 1-ի օրը տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու հարցը: Եզրափակիչ ելույթներով հանդես եկան բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ կողմ են քվեարկելու հանձնաժողովին:

«Ես դեռ առիթ կունենամ խոսել իմ անունից, այժմ կներկայացնեմ խմբակցության դիրքորոշումը: Երեկ երբ ես տեսա գրանցված պատգամավորներին, ես արդեն գիտեի թե ով ինչ է ասելու և այդպես էլ եղավ: Եղան ելույթներ, երբ դրանից հետո լվացվելու ցանկություն էր առաջանում, այնքան էլ այդ ելութներւ նողկալի, զզվելի», - ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենք կարևորում են հանձնաժողովի ստեղծումը, իսկ մնացած ելույթները նպատակ ունեն շեղել ամեն ինչից:

«Մնացած ելույթները նպատակ ունեին շեղել ամեն ինչից: Ես չեմ ուզում անդրադառնալ բոլոր ապատեղեկատվություններին, բնական է նրանք զաչոտ են ստանում և իրենց զաչոտը պետք է ստանան իշխանությունների մոտ: Նրանց մեծ պատիվ կլինի», - նշեց նա:

Պատգամավորը կոչ արեց չզբաղվել դեմագոգիայով:

«Ինձ մոտ դա առաջացրեց նողկանք, սովորական մարդկային նողկանք: ԲՀԿ-ն բնականաբար կողմ է քվեարկելու, մենք միացել ենք ստորագրահավաքին և կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար կարևոր է սա, միանալ այս նախաձեռնությանը», - նշեց նա: