«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մարտի երեքին հանդիպել են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված «քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները»:
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ:
Այս հանդիպմանը քննարկվել են «ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ–ի ղեկավարության հետ
