«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հասկանում ենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը բավական լուրջ եւ պատասխանատու պաշտոն է։ Հասկանում ենք նաեւ, որ եթե բախտներս ինչ-որ բանում բերել է, դա այն է, որ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանի խառնվածքի տեր մարդը, այսինքն մի մարդ, որ հրաշալի է տիրապետում հակամարտող կողմերին, եթե չասենք կարգի հրավիրելու, ապա առնվազն միմյանցից որոշակի հեռավորության վրա պահելու գործիքներին։

Երեկվա նիստում, սակայն, Արգամիչը մի քիչ զիջեց դիրքերը։

Հայկ Բաբուխանյանը, վստահ, որ գտնվում է Հովիկ Արգամիչի եւ ՀՀԿ-ական մեծամասնության ձեռքերում, Ալեքսանդր Արզումանյանին ասել է «ոջիլ», Արզումանյանն էլ հակադարձել է՝ «մի խանգարի, այ տղա»։

Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արգամիչը նկատողություն չի անում Բաբուխանյանին, այլ Արզումանյանի վրա է մուննաթ գալիս։ Արդար չի, պարոն Աբրահամյան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում