Վաղը ՀԱԿ-ի մարտի մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հենց ինքը կմասնակցի հանրահավքին , նա պատասանեց. «Կարծում եմ այո»:
Հիշեցնենք, որ վաղը լրանում է մարտի մեկի դեպքերի տաս տարին և ՀԱԿ-ը կազմակերպել է մմեծ հանրահավաք, որին մասնակցելու է նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: