Երեկ ԱԺ-ում հայտրարարությունների ժամին ելույթ է ունեցել Ժառանգության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով անդրադառնալով մարտի մեկի դեպքերին, նախ նշել էր, թե քանի դեռ այս իշխանությունները կան, մարտի մեկը չի կարող բացահայտվել և հավելել էր, թե բոլորը բացի «Ժառանգությունից» և «ՀԱԿ»-ից, մեղավորություն ունեն մարտի մեկի կոծկման համար:

Անդրադառնալով այս դիրքորոշմանը «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ճեպազրույցների ընթացքում նշեց, թե կիսում է իրենց խմբակցության պատգամավորի տեսակետները:

Այս նույն դիրքորոշմանն անդրադարձավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով համաձայն չէր, թե Ալեքսանդր Արզումանյանն իրենց մեղադրել է:

«Երեկ Արզումանյանի հետ երկար զրուցել ենք, և այդպիսի որևէ մեղադրանք չի եղել Դաշնակցության հասցեին: Որևէ հիմք, փաստարկ դաշնակցությանը մեղադրելու չեմ տեսել: Դաշնակցությունը մարտի մեկից կոալիցիայի կազմում է եղել, բայց դա լրիվ այլ օպերացիա է: Բաներ կան, որ Դաշնակցությանը երբեք չեն կարող կպնել, իհարկե ես շատ եմ հարգում Արզումանյանին», - նշեց նա, հավելելով, թե այս քանի օր է դաշնակցությանը մեղադրում են նաև շահարկումների մեջ, որն իրենց բնույթին հարազատ չէ::

«Եթե այդպիսի բան է ասել, չարաչար սխալվել է: Կոալիցիայի մեջ լինելը չի նշանակում, որ մենք կոծկելուն կողմնակից ենք եղել: Համաձայն չեմ , եկելա մարտի մեկը և այսքան տարի հետո մենք էլի այս նույն տեղում ենք», - նշեց նա: