Իշխանութունները խուսափեցին նախագծի բովանդակային քննարկումից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այսպես մեկնաբանեց Մարտի մեկի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության քննարկումները Գագիկ Ջհանգիրյանը:

Նշենք, որ իշխանությունը երեկ մեղադրում էր, թե նախորդ հանձնաժողովի ժամանակ հրավեր է եղել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով, սակայն չի ներկայացել: ՀԱԿ պատգամավոր Ջհանգիրյանը նախ նշեց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում, միայն գիտե, թե այդ հանձնաժովում ՀԱԿ-ը ընդհանրապես մասնակից չի ունեցել:

«Գուցե և տեղյակ չեմ, բայց ես տեղյակ էլ չեմ, որ գնացել են մյուս նախագահները», - նշեց նա,իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե հրավեր չի եղել, նա նշեց «Կարծում եմ, որ հրավերը խտրական է եղել և նախագահ Պետրոսյանը ճիշտ է վարվել, որ չի գնացել»:

Նա անդրադարձավ նաև Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկմանը, թե մինչև իշխանությունները չփոխվեն, ոչինչ չի բացահայտվի:

«6 տարի է որևէ հանցագործություն չի բացահայտվել: Դատապարտվել են միայն ընդդիմության ներկայացուցիչներ: Ստացվում է, որ բոլոր դատապարտվածները միայն ընդդիմության ներկայացուցիչներ են և որևէ մեկն այլևս չի ձերբակալվել»: