Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մարտի մեկի համար դատելուն, նշել էր. «Մեխն էլա ձեր ձեռը, մուրճն էլ, տարեք դատեք»:
Ի պատասխան սրան այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախ արձագանքեց, թե ինքնամեծարմամբ են զբաղված, իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե հանրապետական կուսակցությունը պատրա՞ստ է հարկ եղած դեպքում Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել:
«Նախ և առաջ ասում եմ կազմակերպիչներին: Այդ միտինգները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կազմակերպել, որ էդ բովանդակությամբ հարցաքննություն տան», - նշեց նա:
Նա նշեց, թե Արամ Մանուկյանի նման որակման համար նա իր և ամբողջ ժողովրդի անունից իրեն վատ է զգում.
«Չի կարելի ցինիզմը էնտեղ հասցնել, իբրև թե էնքան եմ, որ նույնիսկ ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռի թաշկինակը, որ բերի կամ տանի», - նշեց նա, հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը կորոշի նման իրավիճակում ինչպես իրեն պահի: