Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորն իր ընդարձակ ելույթում անդրադառնալով Հայաստանում մայդան ցանկացողներին, նշեց, թե «Մայդանը թող իրենց հոր բոստաններում լինի»:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ռուբեն Հակոբյանն ասեց, որ բոստան բառը ունի և հողամաս նշանակությունը և քաղաքական այլ իմաստ և խորհուրդ տվել այդ բառի նշանակությունը ճշտել հենց Գալուստ Սահակյանից:
Արդեն Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ այդ հանգամանքին, նշելով.
«Չեն հասկացել՝ թող բառարանները նայեն, համ էլ ինձ հասկանալու համար շատ խորությամբ պիտի ընթերցեն, որ կարողանան վերլուծել», - նշեց նա: