Այդպես էլ պետք է լինի, բա ընդդիմությունն ինչի՞ համար է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ընդդիմության մեղադրանքներին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է քաղաքական կամքի և համարձակության բացակայության մեջ, որի պատճառով էլ հրաժարվում են քննել մարտի մեկի դեպքերը::
«Թող լինի, որ չունեն, եթե դա իրենց կմխիթարի, ջանները դողա ընկել, համարձակութունից են խոսում: Իմ պատկերացմամբ ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին նրան, որ այդ հանձնաժողովը չկայանա: Կայացման համար մարդիկ փորձում են համոզել, բանակցել, խոսել, այլ ոչ թե զրպարտել ու զազրախոսությամբ զբաղվել: Իրենց ձեռ չի տալիս այդ հանձնաժողովը», - նշեց նա:
Անդրադառնալով արդեն իրենց քվեարկությանը, նա նշեց, թե կքննարկեն և կորոշեն, իսկ խոսելով իր դիրքորոշման մասին, նա նշեց, թե դրա անհրաժեշտությունը չկա: