Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը փետրվարի 22-ին համացանցում տեղադրել էր իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել էր «Քեզ խաբել եմ» երգի հիման վրա:
Ընդամենը մեկ օր անց շրջանառության մեջ է հայտնվել նմանատիպ երաժշտությամբ մեկ այլ երգ, որը կատարում են Դանի եւ Կրիստի անուններով ռուս երեխաներ: Սկսվեցին խոսակցություններ, թե Լիլիթը պլագիատ է արել, ինչին էլ անդրադարձել է Լիլիթ Հովհաննիսյանն իր youtube-ի էջում տեղադրելով հետևյալ տեսահոլովակը և անվանելով այն.
«Լիլիթ Հովհաննիսյանի "Քեզ խաբել եմ" երգի երաժշտության հեղինակ Մաիկո Կաչկաչիշվիլին խոսում է Լիլիթի "պլագիատի" մասին»: