Մամուլի ասուլիսի ժամանակ  Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոսել է Ուկրաինայի դեպքերի մասին, նշելով, որ մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրություններն անօրինական է համարել և նշել, որ չի մասնակցի դրանց։

Վիկտոր Յանուկովիչը պատմել է, թե ինչպես է հայտնվել Ռուսաստանում։ Նա նշել է, որ Կիևից Խարկով է մեկնել և ճանապարհին նրա ավտոմեքենայի վրա կրակել են։  Յանուկովիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել։ Նա պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ, սակայն երբ դա տեղի կունենա, հայտնի չէ։

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է նաև, որ Գերագույն ռադան անօրինական է։
«Ես կվերադառնամ Ուկրաինա, երբ իմ անվտանգության պայմաններն ապահովվեն»,-նշել է նա։