Մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղում հայ ֆուտբոլիստները կխաղան Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Այս մասին «Ֆուտբոլի ժամը» հաղորդաշարի ժամանակ, երեկ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը ներկայումս ՀՖՖ տեխնիկական տնօրենն է:
Իսկ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, վաղը կժամանի Երեւան, կսկսի ավելի խորը ուսումնասիրել Հայաստանի հավաքականը:
Ռուբեն Հայրապետյանը մտադիր է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանին առաջարկել լինել նորանշանակ մարզչի մարզչական շտաբում: ՀՖՖ նախագահը գտնում է, որ Հովսեփյանի համար դա լավ փորձ կլինի: