Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական խաղում մրցեց նորվեգական «Ստրյոմգոդսետի» հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով:
«Սպարտակի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաեւ փոխարինման դուրս եկած Յուրա Մովսիսյանը, ով խփել է իր թիմի հաղթական գնդակը: Իսկ գոլից րոպեներ առաջ՝ 69-րդ րոպեին, Մովսիսյանը չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը:
Իսկ 86-րդ րոպեին Մովսիսյանը եւ շվեդական թիմի խաղացող Ժունիորը հեռացվել են վիճելու համար, որը ծագեց վերջինիս կոպիտ սահանկումից հետո: