ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նախկինում իր տված հարցազրույցների մեկի ընթացքում նշել էր, թե Մաքսային միությանը միանալով, Հայաստանը կկորցնի ինքնորոշումը: Այդ հարցազրույցից հետո նա հերքեց իր ասածը, միայն նշելով, թե նա նկատի է ունեցել, որ Մաքսային Միությանը միանալը ենթադրում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս:
Այսօր լրագրղների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նախկինում արված իր հայտարարությանը, փոխնախարարը կրկին նշեց, որ իր խոսքում նա դա չի ցանկացել ասել:
«Ժամանակին հստակ նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ ՄՄ միանալու դեպքում: Այո, այդ խնդիրները կարևոր են, բայց ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ այդ բոլոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ, ենթակա են լուծման», - նշեց նա, հավելելով, որ արդեն այդ բոլոր խնդիրների լուծումներն առկա են: