«Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է ադրբեջանական բանակի 2014 թվականի հունվար և փետրվար ամսվա կորուստները,- փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

Այսպիսով, նրանք հաղորդում են 12 զոհված և17 վիրավորների մասին:

Զոհվածներից 4-ը մարտական զոհեր են, 8-ը ոչ մարտական:

Ոչ մարտականներից 4-ը ինքնասպանություններ են, 2-ը ավտովթարի հետևանք, 2- հիվանդության:

Զոհվածներից 11-ը ՊՆ զինծառայողներ են եղել, 1-ը արդարադատության նախարարության:

Նշված ժամանակահատվածում վիրավորվել է նաև մեկ քաղաքացի և մեկ հայ հատել է սահմանը- խոսքը 77 ամյա ծերունու մասին է:

Նշենք նաև, որ խոսքը գնում է պաշտոնապես հայտարարված և հանրությանը հայտնի դեպքերի քանակի մասին, բայց ինչպես ցույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցների ճիշտ և թափանցիկ չլինելը, թույլ է տալիս ենթադրել, որ իրական պատկերը այլ է ու այդ թվերը առավել են:

Հիշենենք,որ 2013-ին Ադրբեջանքի Կտտանքների դեմ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի համաձայն՝ նույն տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկել է առնվազն 5 զինծառայողների մահվան իրական պատճառները, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածներին ներկայացրել որպես ինքնասպանություն գործած կամ հիվանդության պատճառով մահացած զինծառայողների:

Դավիթ Սոֆիյան