Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասունքի օրը համացանցում հայտնվել է երգիչ Արման Խաչատրյանի երգը եւ տեսահոլովակը՝ նվիրված հերոս հայորդու հիշատակին:

«Զինվո՛ր, մեր օրերի Նժդեհը դու դարձար, քո կամքով, նժդեհյան գաղափարով կմնաս հավերժ հուշերում ամենքի: Միշտ հպարտ, հզոր ու անմահ կմնաս հավետ հուշերում ամենքի»,- երգում է Արման Խաչատրյանը։

Երաժշտության հեղինակներն են Կարեն Գրիգորյանը եւ Գեւորգ Հովհաննիսյանը: