Հայաստանն, իհարկե, ուսումնասիրում եւ վերահսկում է այն ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի զինված ուժերում, որպեսզի զարգացնի մեր մարտունակության համապատասխան ուղղությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ՊՆ ենթասպաների դպրոցում ԱՄՆ ցամաքային զորքերի «ռազմահրամանատարական դասընթաց» միջոցառման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի ԶՈՒ համալրումը իրականացվում է խառը սկզբունքով: «Տարեցտարի մենք ընդլայնում ենք պրոֆեսիոնալ տարրը, ավելացնում պայմանագրային ծառայողների թվաքանակը, բարձրացնում սպաների եւ սերժանտների պատրաստականության մակարդակը: Մենք ստիպված ենք մեծ քանակությամբ զինված ուժեր պահել, քանի որ մեր առաջնահերթ խնդիրը մարտական հերթապահություն է՝ ուղղված մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը: