Ողջ Թուրքիայի տարածքում բռնկվել են անկարգություններ պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը,- գրում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն ցուցարարներն այրել են Ստամբուլի բանկերից մեկը: Ոստիկանությունը փորձում է ցրել ցուցարարներին, բայց նրանք ցույց են տալիս դիմադրություն:
Ցուցարարները նետում են քարեր և հրկիզվող հեղուկով շշեր:
Ոստիկանությունն իր հերթին կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Նույնատիպ ակցիաներ են անցկացվում Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում: