Մարտի 2-ի առավոտյան Ուկրաինայի Ռազմածովային ուժերի հրամանատար Դենիս Բերեզովսկկին հեռացվել է պաշտոնից Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում տալու կապակցությամբ: Նրա հանդեպ ՈՒկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 111 հոդվածի համաձայն («պետական վաճանություն»)- գրում է lenta.ru-ն:
Նրա խոփարեն պաշտոնակատար է նշանակվել փոխծովակալ Սերգեյ Գայդուկը:
Հիշեցնենք, որ փոխծովակալ Դենիս Բերեզովսկին Ուկրաինայի ռազմածովային ուժերի եւ զինված ուժերի հրամանատար է նշանակվել մարտի 1-ի հրամանով Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի կողմից:
Ավելի շուտ Ղրիմի ղեկավարությունը դիմել է ռուսական ռազմածովային ուժերին տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում, ինչպես նաև օգնության խաղաղության պահպանման համար: Ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդ` Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով, մինչև որ Ուկրաինայում կկայունանա հասարակական-քաղաքական իրավիճակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը բավարարվեց, ինչը լայն քննադատության արժանացավ միջազդային հանրության և Ուկրաինայի նոր ղեկավարության կողմից: